Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնությունը:

Առաջին տուրում 6-րդ վարկանիշային համարով հանդես եկող տղամարդկանց մեր հավաքականը 4:0 հաշվով պարտության մատնեց իսլանդացիներին:

Հաղթանակներ տարան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը:

 

Առաջին տուրի արդյունքները (տղամարդիկ).

Հայաստան (6) - Իսլանդիա (24). 4:0

Թուրքիա (19) - Ռուսաստան (1). 1:3

Ուկրաինա (2) - Ռումինիա (20). 3:1

Սլովենիա (21) - Ադրբեջան (3). 1:3

Ֆրանսիա (4) - Շվեդիա (22). 3:1

Իտալիա (23) - Անգլիա (5). 1:3

 

Իսկ կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին:

Հաղթանակ տոնեց  Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Սուսաննա Գաբոյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքիով:

 

Առաջին տուրի արդյունքները (կանայք).

Հայաստան (6) - Լատվիա (21). 2.5:1.5

Չեխիա (16) - Վրաստան (1). 1.5:2.5

Ռուսաստան (2) - Հունաստան (17). 3:1

Անգլիա (18) - Ուկրաինա (3). 1.5:2.5

Լեհաստան (4) - Ավստրիա (19). 3.5:0.5

Սլովենիա (20) - Ֆրանսիա (5). 1:3

Չեռնոգորիա (22) - Գերմանիա (7). 2:2