Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ միջնորդ է եղել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենայի շանտաժի գործում:
«Ինձ ուղղակի հիմար եմ զգում՝ ստեղծված իրավիճակի պատճառով: Ես վատ մտադրություններ չեմ ունեցել: Ստիպված էի լինել միջնորդի դերում, որպեսզի կարողանայի կարգավորել Զենատիի և Մաթյոյի հարաբերությունները: Մենք շատ մոտ ենք Զենատիի հետ, ես միշտ նրան օգնել եմ: Ու հիմա էլ շոկի մեջ եմ, քանի որ վստահում էի նրան»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Եթե ապացուցվի, որ շանտաժիստը եղել է Բենզեմայի ընկերը, ապա ֆուտբոլիստի դեմ մեղադրանք կառաջադրվի՝ որպես հանցագործության մասնակից: