Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը դարձել է պատմության մեջ առաջիը, ով 100 խաղում գնդակ բաց չի թողել ազգային հավաքականում:
Իսպանիայի հավաքականի կազմում Անգլիայի հավաքականի դեմ անցկացրած հանդիպումը 165-րդն էր դարպասապահի համար:
Բացի այդ, Կասիլյասը կրկնել է Լատվիայի հավաքականի դարպասապահ Վիտալի Աստաֆևի ռեկորդը՝ ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով:
Հավելենք, որ վերոնշյալ ընկերական խաղում Իսպանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Անգլիայի ընտրանուն: