Ռուսաստանի և Պորտուգալիայի հավաքականներն ընկերական խաղ անցկացրին Կրասնոդարում՝ Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարին ընդառաջ:
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Մոսկվայի «Սպարտակի» ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը՝ 89-րդ րոպեին:
Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.
Ռուսատսան. Ակնֆեև, Կուզմին, Իգնաշեւիչ, Ա. Բերեզուցկի, Ժիրկով, Դենիսով, Ձագոև, Սամեդով, Մամաև, Շիրոկով, Ձյուբա:
Պորտուգալիա. Պատրիսիու, Սեֆրիկ, Պեպե, Բրունու Ալվեշ, Էիզեու, Վիլյամ Կարվալյո, Անդրե Անդրե, Ժոաու Մարիու, Նանի, Գոնսալո Գուեդեշ, Նելսոն Օլաիվեյրա:
Հիշեցնենք, որ հանդիպմանը չէր մասնակցում «Ռեալի» առաջատար հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով հանգստանալու հնարավորություն էր ստացել: