Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականների միջև նոյեմբերի 17-ին կայանալիք ընկերական խաղը չի հետաձգվի: 

Երեկ Փարիզում տեղի ունեցած ողբերգության պատճառով երկրում հետաձգվել են բոլոր մարզական իրադարձությունները:

Հավելենք, որ Անգլիա – Ֆրանսիա խաղը անցկացվելու է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: