«Մարսելի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Լասանա Դիարայի քույրը զոհվել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժել եմ նաև ես, քանի որ դրա հետեւանքով կորցրել եմ քրոջս՝ Աստա Դիակատիեին:
Կարևորը չկոտրվելն ու այս սարսափի դեմ միասնական լինելն է: Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար»,- Դիարայի խոսքերը մեջբերում է Le Monde-ն: