«Ոչ մի երկրում բացառված չէ նմանատիպ զարգացումներ»,- անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին՝ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ դեպքից հետո ավելորդ սպեկուլյացիաների առիթներ չեն եղել և դա կարելի է դրական գնահատել:
«Ընտրությունների ընթացքը կախված է Պարույր Հայրիկյանի որոշումից:Թվում է, թե Պարույր Հայրիկյանի դեպքում ավելի ձեռնտու կլինի հետաձգել ընտրությունները, սակայն ես՝ որպես քաղաքագետ, կարծում եմ, որ նրա համար նպատակահարմար կլիներ չհետաձգել ընտրությունները»,- նշեց քաղաքագետը:Վերջինս համարում է, որ նախագահի թեկնածուն այժմ գտնվում է ինֆորմացիոն դաշտի կենտրոնում և կարող է այն օգտագործել ընտրությունների ժամանակ:
«Հայաստանից դուրս այս իրադարձությունը եղել է ֆորս-մաժորային: Թե ու՞մ ձեռնտու կլիներ այս մահափորձը, չեմ կարող ասել, որովհետև ես քաղաքագետ եմ , ոչ թե կրիմինոլոգ: Սակայն ունեմ իմ տեսակետն ու կարծում եմ դժվար Պարույր Հայրիկյանը դիմեր «самострел»-ի: Ես չեմ կարծում, որ այս իրադարձությունը կազդի Հայաստանի վարկանիշի վրա, որովետև այն կախված չէր ոչ իշխանությունից, ոչ էլ որևէ քաղաքական ուժից».-ասաց Սերգեյ Մինասյանը:


