Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան երկրորդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց ֆրանսիացիներին:
Թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին, Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի խաղաց Լորան Ֆրեսինեի, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով՝ Ռոմեյն Էդուարի, իսկ Հրանտ Մելքումյանը՝ սևերով Էթյեն Բաքրոյի հետ:
Երկրորդ տուրի արդյունքները (տղամարդիկ).
Հայաստան – Ֆրանսիա.1.5:2.5
Ռուսաստան – Հունաստան. 3:1
Անգլիա – Վրաստան. 2:2
Հոլանդիա – Խորվաթիա. 2:2
Չեռնոգորիա – Ուկրաինա. 1:3
Կանանց Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց ռուսներին:
Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին սպիտակներով, Լիլիթ Մկրտչյանը` սևերով, իսկ Մարիա Կուրսովան սևերով հաղթեց Անաստասիա Բոդնարուկին:
Երկրորդ տուրի արդյունքները (կանայք).
Հայաստան – Ռուսաստան. 1:3
Վրաստան – Թուրքիա. 3.5:0.5
Ուկրաինա - Լեհաստան. 3.5:0.5
Իսպանիա – Սերբիա. 2.5:1.5
Ֆրանսիա – Ռումինիա. 2:2
Հիշեցնենք, որ առաջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Իսլանդիային, կանանց հավաքականը՝ 2.5:1.5 հաշվով Լատվիային: