Լույս աշխարհ է եկել Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի երկրորդ զավակը:
«Բարի գալուստ, Մարկո: 3.2 կգ: Բնական ծննդաբերություն: Չեմ կարող նկարագրել մեր երջանկության չափը»,- թվիթերյան իր էջում գրում է 28-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռամոսի ու իսպանացի հաղորդավարուհի Պիլար Ռուբիոյի առաջնեկը ծնվել էր նախորդ տարվա մայիսին: