Նոյեմբերի 15-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քաղառի տարածքում գտնվող երկհարկանի շինության տանիքի մի հատվածը (մոտ 1500 քմ) ուժեղ քամուց պոկվել և ընկել է ցած՝ վնասելով հարակից էլ. լարերը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ուժեղ քամուց ամբողջությամբ վնասել է Ռ. Ե.-ին պատկանող երկհարկանի տան (1400 քմ) տանիքը (մոտ 1500 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել են քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը, մարզպետարանի բնակչության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետը և ՃԿԱԿ-ում քաղաքաքաշինության նախարարության ներկայացուցիչը: