Ֆրանսիայի իրավապահ մարմինները փնտրում են 26-ամյա բելգիացի Աբդեսլամ Սալահին՝ տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներին մասնակցություն ունենալու կասկածանքով:
Այն բանից հետո, երբ կիրակի օրը Փարիզում հայտնաբերվել է ավտոմեքենա, որը ենթադրաբար օգտագործել են ահաբեկչության կազմակերպիչները, ոստիկանությունը եկավ այն եզրակացության, որ Սալահը կարող է լինել հարձակվողներից միակը, ում հաջողվել է թաքնվել:
Որոշ տվյալներով, ահաբեկիչներիչ առնվազն մեկը կարող էր նրա եղբայրը լինել: Հարձակման 6 մասնակիցները պայթեցրել են իրենց ականապատված գոտիների միջոցով: Հետաքննության արդյունքում ենթադրվում է, որ Փարիզի հարձակումները նախապատրաստվել են Բրյուսելի քաղաքամերձ հատվածներում:
Հետաքննությունը վարողների կարծիքով, հարձակման կազմակերպումը կրում է միջազգային բնույթ:
Նշենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների առթիվ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկիչներից մեկի ընտանիքի 6 անդամներին։