Բրազիլիայում 100 տարեկան հասակում մահացել է երկրում ամենահարուստ և աշխարհում ամենածեր միլարդատեր Դիրս Նավարո դե Կամարգոն: Այս մասին հայտնում է տեղական Folha de São Paulo պարբերականը: Այս մասին լուրերը հաստատում են նաև Forbes Brasil և Bloomberg-ը: Կամերգոյի մահվան պատճառները դեռևս չեն նշվում:

Forbes-ի տվյալներով Կամերգոյի 11,5 մլրդ դոլար հարստությամբ զբաղեցնում է 87-րդ տեղը աշխարհի մեծահարուստների ցուացկում և չորրորդը Բրազիլիայում: Bloomberg-ի հաշվարկներով Կամարգոի հարստությունը կազմում էր 13,8 մլրդ դոլար և զբաղեցնում էր 62-րդ տեղը մեծահարուստների ցուցակում:

Կամարգոյի հարստության մեծ մասը պատկանում է Camargo Correa,որը 1939 թվականին հիմնադրել է վերջինիս ամուսին Սեբաստիան Կամարգոն: Camargo Correa նշանակալից դեր է խաղացել 1950-ականներին Բրազիլիայի մայրաքաղաքում ենթակառուցվածքների զարգացման հարցում:

Միլիարդատերը ունի երեք աղջիկ Ռեգինա, Ռենատա և Ռոզանա անուններով, որոնք բաժնետոմսեր ունեն Participações Morro Vermelho հոլդինգում: