Ֆրանսիայ հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է 3 ամսով երկարաձգվի` պայմանավորված ահաբեկչական հարձակումների վտանգով: Այս մասին տեղեկանում ենք INTERFAX.RU-ից: Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը:
Նշվում է, որ համապատասխան օրինագիծը չորեքշաբթի կներկայացվի նախարարների խորհրդի դիտարկմանը: Այնուհետև առաջարկը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:
Ըստ Ֆրանսիայի օրենսդրության, արտակարգ դրության` ավելի քան 12 օրով երկարաձգման առաջարկը կարող է ուժի մեջ մտնել միայն պատգամավորների աջակցությամբ:
Նշենք, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները փնտրում են 26-ամյա բելգիացի Աբդեսլամ Սալահին՝ տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներին մասնակցություն ունենալու կասկածանքով: