Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը RTL ռադիոյի եթերում հայտարարել եվրոպական երկրներում սպասվող «Իսլամական պետության» նոր ահաբեկչական հարձակումների մասին, փոխանցում է gazeta-ն։
Ըստ վարչապետի՝ գրոհայիններն ահաբեկչություններ են պատրաստում «Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում»։
Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ Փարիզի տվյալներով՝ մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքը պլանավորվել է Սիրիայի տարածքում։
ԻՊ-ը նոր ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում. Ֆրանսիայի վարչապետ
