«Ես պատերազմի կողմանկից չեմ, սակայն եթե նրանք հայկական քաղաքացիական օդանավ ոչնչացնեն, մենք համարժեք քայլերի պիտի դիմենք, մենք էլ պիտի 10-ն ոչնչացնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ` Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Պապյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը ոտնձգության քայլ անի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա դա չի լինի փոքր անարյուն պատերազմ, դա կլինի Ադրբեջանի համար խիստ անկանխատեսելի հետևանքներով:
«Եթե նրանք փորձեն ոչնչացնել օդանավը, իսկ մենք սահամանափակվենք բանավոր խոսակցություններով, ապա նրանց հետագա քայլերն ավելի համարձակ են լինելու»,- ասաց Պապյանը և ավելացրեց, որ չի բացառում այդ զարգացումների հետևանքով պատերազի վերսկսումը, որը նա դեռ չի համարում ավարտված:
Պապյանի կարծիքով, Ալիևը միգուցե չցանականա, բայց ռազմական առումով եթե տեսնի, որ այդ քայլը անհրաժեշտ է և դա կնպաստի իր իշխանության պահպանմանը, ապա նա կգնա այդ քայլին:
Իսկ միջազգային հանրությունը միգուցե կարողանա ճնշել նրան և նա կխուսափի, սակայն միջազգային հանրությունը միայն հայտարարություններ է անում և լուրջ քայլերի չի դիմում:
Պապյանի կարծիքով, մեր նախագահը պետք է իր խոստումը կատարի, որպեսզի մենք նահանջողի տպավորություն չթողնենք և Ադրբեջանն այս գործընթացում մեզ պարտված չհամարի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար սպառնալիքների տեսքով հայտարարություն է անում, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը հարվածներ կհասցնի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերին։


