«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնը շուտով նոր մասնաշենք կունենա, իսկ հիվանդներին մարզերից տեղափոխելու համար նախատեսված ուղղաթիռ, հավանաբար՝ եկող տարի։ ««Նատալի ֆարմն» է բանակցում, պիտի ստանդարտներին համապատասխան տեղ ունենանք, որ վեռտալյոտ էլ բերենք, եկող տարի հաստատ կունենանք»,- երեկ մեր լրագրողին ասել է հայտնի մականունով գործարարը, որը սուպերմարկետների, շաքարի, դեղագործական և այլ բիզնեսներից ու արտադրություններից բացի նաև առողջապահական հիմնարկ է պահում։ Մասնաշենքի բացումը, ի դեպ, նախատեսում են մեկ ամսից։ Նախկինում պատգամավորը պնդում էր, թե իր ընկերներից մեկն է նվիրելու ուղղաթիռը հիվանդանոցին, սակայն այսօր խոստովանում է, որ դրա գնման համար բանակցություններ են ընթանում։ Թե որ երկրի և որ ընկերության հետ, Ալեքսանյանն ասել է, թե տեղյակ չէ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: