«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանին հարցրինք՝ որպես շոուների մեծ մասնագետ, էքստրեմալ իրավիճակների, կամուրջների վրա ինքնասպանների «փրկիչ», չե՞ք պատրաստվում մասնակցել «այո-ոչ»-ի ուղիղ եթերին՝ ռեալիթի շոուին։ «Ոչ, ես այլ էքստրեմալ վիճակներ եմ սիրում, օրինակ՝ դահուկ քշել»,- հումորին հումորով պատասխանեց նախարար Երիցյանը, իսկ ավելի լուրջ՝ նա չէր տեսել հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող ռեալիթի շոուն, խոստացավ նայել, հետո կարծիք հայտնել:

Իսկ ՀՀԿ «Այո»-ի շտաբի գործերից ասաց, որ ամեն ինչ «իր հունով» ընթանում է: Փող բաժանելու մասին խոսակցություններ կա՞ն արդեն։ «Չկան»,- օդում կանխեց շտաբի պետի տեղակալը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: