Բազմիցս անգամ արձանագրել ենք Երևանի սրտում գտնվող «Աբովյանի պուրակ»-ի անմխիթար վիճակը:
YN.am-ի (Yerevannews.am-Երևան Նյուզ) թղթակցի հետ զրույցում քաղքացիներից մեկը ասաց՝ «Աբովյան պուրակն այս տեսքն ունի ամեն օր... ովա՞ մաքրում, ես մոտակա կրպակում եմ աշխատում, մի անգամ չտեսա, որ մաքրեն»։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ՝ Կառլեն Ղազարյանին և մյուս աշխատակիցներին պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները: Նույն կոչը ուղղում ենք նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ նա է քաղաքի ընդհանուր բարօրության գլխավոր պատասխանատուն:
Սույն պաշտոնյաների կատարած ոչ բարեխիղճ աշխատանքը գցում է մեր քաղաքի ամբողջ դեմքը: