ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է Կապանում առանձնապես խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
 
2015 թվականի հուլիսի 25-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտքի դուռը հարմարեցված առարկայով բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Կապանի բնակարաններից մեկը և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, բջջային հեռախոսներ և դյուրակիր համակարգիչ: Տուժած բնակչուհուն պատճառված նյութական վնասը գնահատվել է 3.730.000 ՀՀ դրամ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են հետքեր, վերցվել փորձանմուշներ, օրենքով սահմանված կարգով պահանջվել և ուսումնասիրվել քրեական գործով հետաքրքրություն ներկայացրած հեռախոսահամարների վերծանումները։ Քննիչի կողմից կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Կապանի բնակիչ է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Կապանի բնակիչ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					