«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաև՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ «Ժողովուրդ»- ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ։

Ա. Մկրտչյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին։ Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,- վստահեցրեց խոսնակը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: