«Ինչպես հայտնի Է՝ այս տարվա հոկտեմբերի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման. ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում կատարված անձնական խուզարկության արդյունքում Ա. Ղազարյանի մոտից ատրճանակ Էր հայտնաբերվել։
Ղազարյանը դատավճիռը չի բողոքարվել, դրա համար էլ այն արդեն ուժի մեջ Է մտել։ Ու քանի որ պատիժը խիստ չէ, Տույն այն կկրի բաց ռեժիմում։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա առաջիկայում ազատ կարձակվի»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: