«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մինչ Հայաստանի խորհրդարանում քննարկվում է հաջորդ՝ 2016 թվականի պետական բյուջեն, միջազգային շուկաներում տեղի են ունենամ իրադարձություններ, որոնք կարող են էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա։ Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում է գահավիժել։ Դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր բյուջեի մուտքերի վրա։ Խնդիրն այն է, որ բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն աղբյուրներից մեկը մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վճարած հարկերն են։ Իսկ այդ հարկերի մեծությանը ուղղակիորեն պայմանավորված է գունավոր մետաղների և գլխավորապես պղնձի միջազգային գնով։

Պատկերը ավելի տեսանելի դարձնելու համար նշենք, որ այս տարվա մայիսին մեկ տոննա պղնձի միջազգային գինը մոտ 6 հազար 500 դոլար էր, իսկ երեկվա դրությամբ՝ 4 հազար 600 դոլար։ Այլ կերպ ասած, պղինձը միայն վերջին կես տարվա ընթացքում էժանացել է մոտ 30 տոկոսով։ Ճիշտ նույնքանով նվազել են մեր հանքարդյունահանողների եկամուտները և, հետևաբար, այդքանով էլ նվազելու են նրանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարելիք հարկերը: Բացի բյուջեի եկամուտների նվազումից ստեղծված իրավիճակը կարոդ է հանգեցնել նաև դրամի արժեզրկման»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: