«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՍԱՍ-ի աշխատակիցների առաջ պայման է դրել ութական «այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն։
Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից «ՀԺ»-ին ահազանգել են, որ պայմանը չկատարողներին սպառնում են աշխատանքից ազատել։ «Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, նույնպես հրահանգված է ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել։ Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր քվեարկության»,- ասել է ՍԱՍ-ի աշխատակիցը։ Պատգամավորից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Հիշեցնենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել էին, որ «ԱԱՍ»-ի աշխատակիցները քվեարկել են Արտակ Սարգսյանի՝ մեծամասնականով առաջադրված ընտրատարածքում։ 2013թ. Երևանի ավագանու ընտրություններից առաջ Սարգսյանն իր աշխատողներին ուղարկում էր Տարոն Մարգարյանի քարոզարշավին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվահամարում: