«Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 23 մլն 800 հազար դրամ և 40 հազար դոլար։ Դատավորի ամսական աշխատավարձը 900 հազար դրամ է։ Սակայն աշխատավարձից բացի՝ դատավորն անցած տարի 12 մլն 150 հազար դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց։ Տեղեկացնենք, որ դատավորի կնոջ՝ Սուսաննա Աբրահամյանի դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ և հազար դոլար, ամսական աշխատավարձը կազմել է 126 հազար դրամ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: