«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ Է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում Է։ Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանն ինքը լրագրողներից մեկի հետ զրույցում ասել Էր, թե Արմեն Հարությունյանը իր «դվայուրըդնի» քրոջ տղան է։ Ինչպես հայտնի Է՝ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցների գործով սպանված Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Հարությունյանից պարզել, թե ինչ է անելու, երբ սկսվի իր բարեկամի բողոքի քննությունը։ «Իրոք, բարեկամական կապ կա, սակայն «դվայորդնի» եղբայրներ են եղել իմ մայրական պապը և իր պապը, ոչ թե ինքն ու մայրս»,– պատասխանեց Արմեն Հարությունյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած գործին, պարզապես նշեմ, որպեսզի սպեկուլացիաներ չլինեն, ես այդ գործի քննության ժամանակ ինքնաբացարկ կհայտնեմ»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: