«Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում Է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
Այս տարվա հունիսի 16-ին Տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը 455.9 մլն դրամի պայմանագիր Է կնքել Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանին պատկանող «Սիսիանի Բուստ» և Վանաձորում գրանցված «Վառմաշ» ընկերությունների հետ՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհային հատվածի շինարարության համար։
Գագիկ Բեգլարյանն առաջարկում Է փուփոխություն մտցնել պայմանագրում և սահմանել, որ աշխատանքների մի մասի դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին։
Կապալառու կազմակերպությունը դիմել Է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ առաջարկելով 2015թ. իրականացնել պայմանագրի ընդհանուր ծավալաթերթ-նախահաշվով սահմանված աշխատանքներն ամբողջ ծավալով՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվեն 2016 թվականին։
Նախարարն առաջարկում Է թույլատրել և պայմանագրի շրջանակներում կնքել համաձայնագիր՝ սահմանելով, որ պայմանագրովնախատեսված կատարման ենթակա մնացորդային աշխատանքները կապալառուի կողմից իրականացվելու Են 2015 թվականին, որոնք կարող են ընդունվել պատվիրատուի կողմից՝ ւցայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին։ Նշենք, որ վերոնշյալ ծրագիրը Հերմինե Նաղդալյանի ընկերության և Տրանսպորտի ու կապի Նախարարության միակ համագործակցությունը չէ»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: