«Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերեր Կարեն եւ Միքայել Վարդանյանները 30-ական միլիոն ՀՀ դրամ են կնվիրաբերեն Հիմնադրամին` Արցախում եկեղեցի կառուցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարդանյան ընտանիքի համաֆինանսավորմամբ Հիմնադրամը երկհարկանի դպրոց է կառուցել /նախատեսված 300 աշակերտի համար/ Գիշի գյուղում /ԼՂՀ, Մարտունու շրջան/ եւ իրականացրել տարբեր զարգացման ծրագրեր Տավուշի մարզում եւ Արցախում:

Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին: