ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը: 

«Շատ հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում՝ դեկտեմբերի սկզբին: Մենք բանակցային պրոցեսի կողմանակից ենք, մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է բացառապես ունենա խաղաղ կարգավորում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Իսկ թե կոնկրետ որ օրը, որ ժամին, որտեղ կլինի այդ հանդիպումը նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ նիստի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: