Համաշխարհային գրականության մեջ այս խորհրդանշային ամսաթիվը առիթ հանդիսացավ, որպեսզի սահմանվի գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը: Այս օրը 1616 թվականին մահացել են համաշխարհային գրականության այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սերվանտեսը, Ուիլյամ Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Այս օրն են ծնվել նաև անվանի գրողներ Մորիս Դրյուոնը և Խալդոր Լասկնեսը:
Հենց այդ հանգամանքներից դուրս գալով` 1995 թվականին Փարիզում Յունեսկոյի գլխավոր համաժողովի ժամանակ որոշում ընդունվեց այդ օրը հարգանքի տուրք մատուցել գրքերին և հեղինակներին` կոչ անելով բոլորին և հատկապես երիտասարդներին հաճույք ստանալ ընթերացանությունից և հարգել նրանց անփոխարինելի ավանդը, ովքեր օժանդակել են մարդկության սոցիալ-մշակույթային զարգացմանը: Այդ օրն էլ նշանակվեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը:
Գրքի միջոցով մենք հնարավորություն ենք ունենում մուտք գործել գիտելիքներին, հոգևոր և բարոյական արժեքներին, գեղեցիկի ընկալմանը և ստեղծագործական ձեռքբերումներին: Գրքի միջոցով ծանոթանում ենք տարբեր ազգերի մշակույթներին, ավանդություններին և սովորույթներին: Այս մասին նշում է calend.ru-ն: