Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է ֆրանսիական հատուկ ջոկատայինների կողմից Սեն-Դենիում իրականացված գործողությունների արդյունքում:
Աբաուդին ճանաչել են սպանվածների միջից: Նրա ինքնությունը ստիպված են եղել ստուգել մատնահետքերի միջոցով, քանի որ մարմինը խիստ վնասվել է պայթյունի հետևանքով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործողության արդյունքում մահացել է 2 մարդ, որոնցից մեկը եղել է կին մահապարտը, որին հաջողվել է պայթեցնել ինքն իրեն: Եվս 8 մարդ ձերբակալվել են: