«Իհարիկե, ՀՀ որևէ քաղաքացի ապահովագրված չէ սնանկությունից։ Սակայն խայտառակություն է, երբ Աժ պատգամավորներն են սնանկ ճանաչվում, այն էլ իշխանությունների սիրելի պատգամավորները։ Հերթական սնանկացած պատգամավորը Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է։ Նախկինում «Ժողովուրդ»- ը տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանին և Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչելու մասին։

Պարզվում է՝ ՀՀ Աժ պատգամավորներն էլ բոլորի պես պարտքեր են վերցնում, բայց չեն վերադարձնում, որից հետո պարտատերերը դիմում են դատարան՝ իրենց գումարները ետ վերադարձնելու պահանջով։ Ու քանի որ պատգամավորները չեն ցանկանում հենց այնպես իրենց պարտքերը վերադարձնել, երկար-բարակ դատական քաշքշուկ է սկսվում։ Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ մեկ միլիոն դրամ և ավել չվճարված պարտք ունենալու դեպքում ֆիզիկական անձը կարող է սնանկ ճանաչվել։ Ստացվում է, որ Աժ 3 պատգամավորները անպարտաճանաչ պարտապաններ են, դրա համար էլ սնանկ են ճանաչվել։ Համաձայնեք, որ պատգամավորի դեպքում նման բնութագիրն ուղղակի խայտառակություն է»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: