«Հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, այս թանկացումը չի կարող հատկապես անապահով խավի բնակիչների կենցաղի վրա չազդել։ Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության ավելի քան 37 տոկոսը, կամ նույն է թե՝ ավելի քան մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։

«Ժողովուրդ»- ի հետ զրույցում Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների տնօրենները հավաստիացրել են, որ ձվի գների վերջին թանկացումները պայմանավորված են թռչնաբուծականների կողմից օգտագործվող նյութերի և ապրանքների համընդհանուր թանկացումներով։ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»- ի հետ զրույցում ասել է. «Գինը մի փոքր է բարձրացվել, որպեսզի ձվի և թռչնամսի արտադրողները գոնե վնասով չաշխատեն։ Չէ որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ամեն բան թանկացել է»»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: