Թուրքիայում ներքին իրավիճակը եթե մեկ բառով բնութագրելու լինեմ , ապա այն կարող եմ անվանել կատարյալ քաոս:
Ընտրություններից հետո , թերևս առաջին հրապարակավ առճակատումն է եղել Էրդողանի և Դավութօղլու միջև: Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուին ձևավորել կառավարություն՝ նշելով , որ ունի 45 օր ժամանակ, մինչդեռ Դավութօղլուն 24 ժամը չլրացած Էրդողանին ներկայացրել է կառավարության կազմի ցուցակը, որտեղ ընդգրկված են եղել , մեղմ ասած, Էրդողանի համակրանքը չվայելող անձիք: Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո, Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուն վերանայել կառավարության կազմի ցուցակը և կրկին ներկայացնել իրեն:
Թուրքիայի հարավարևելյան շրջաններում կրկին իրավիճակը լարված է, պարետային ժամերը փոխարինեվել են էլ ավելի խիստ ռեժիմով՝ ռազմական հատուկ անվտանգության գոտիներով: Որոշ խոշոր քաղաքներում խոնարհվել են Թուրքիայի դրոշները, փոխարենը ամենուր բարձրացվել է Քուրդիստանի եռագույն դրոշը: Թուրքական բանակը, որն աչքի է ընկնում իր գերժամանակակից տեխնիկայով, չի կարողանում մուտք գործել այդ բնակավայրեր և վերահսկողություն սահմանել դրանց վրա:
Թուրքիան բախվել է ևս մեկ խնդրի : Այս օրերին Թուրքիան դարձել է տարանցիկ երկիր իսլմաիստ ահաբեկիչների համար, իսկ ովքեր չեն կարողանում երկրից դուրս գալ , դառնում են պոտենցիալ վտանգ երկրի համար: Հատկանշական է , որ փարիզյան ահաբեկչություններից հետո, Թուրքիայից դեպորտ արված քաղաքացիներին ոչ մի երկիր չի ընդունում : Սա ևս մեկ գլխացավանք է դառնում Թուրքիայի համար:
Այժմ Սիրիայում բացի Ռուսաստանից , ռազմական գործողություններ են իրականացնում նաև Արևմուտքն ու Եվրոպան՝ ոտնահարելով Էրդողանաի անձնական ամբիցիանները, այն է ՝ Ասադին գահընկեց անել ամեն գնով:
Վերջապես Թուրքիան գտնվում է ֆինանասկան լուրջ խնդիրների մեջ: Թերևս Անկարան այս փաստի մասին ոչինչ չի ասում, բայց արդեն ԱԶԿ-ի ծրագրից ակնհայտ է դառնում, որ փողի խնդիր ունեն: Հարկային քաղաքականությունը բավականին խստացնում են, օրենքով սահմանված զեղճային համակարգը վերանայվում է, համայնքների խոշորացումով կրճատում են համայնքային բյուջեների ծախսերը, ավելացվում է տարանցիկ տրանսպորտային միջոցների վարձավճարները և այլն:

Կիլիկիա Հայաստան