«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել Էր 15 օր առաջ, մյուսն էլ կհաստատվի եկող երկուշաբթի։ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23–ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին։ Այն տապալելու որևէ շանս այլևս չկա և, բնականաբար. սույն զեկույցը կդառնա բանաձևի նախագիծ և քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում։

Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաև 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձևի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին։ Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: