«Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արտակ Հարությունյանը փորձում է վերադառնալ հին աշխատավայր՝ Գլխավոր դատախազություն։ Մեր տեղեկություններով, վերջին շրջանում նա մի քանի անգամ այցելել է դատախազություն, հանդիպում ունեցել Գևորգ Կոստանյանի հետ։ Ըստ այդմ՝ որոշել են, որ Արտակ Հարությունյանը նախ իր բուժումները կստանա, այևուհետև կքննարկեն աշխատանքի տեղավորման հարցը։
Եվ քանի որ ժամանակին նրա գլխավորած վարչությունն այժմ լուծարվել է, պետք է ՃՈ-ի նախկին պետի համար մի լավ պաշտոն գտնեն՝ ամենաքիչը վարչության պետ կամ գոնե խորհրդական։ Դե, իսկ թափուր տեղերի պակաս դատախազությունը չունի։ Հիշեցնենք, որ Արտակ Հարությունյանը նախկինում աշխատել է դատախազությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, այնուհետև նշանակվել է ոստիկանապետի խորհրդական, 2014թ. հոկտեմբերին՝ ՃՈ պետ ու ընդամենը 8 ամիս աշխատել այդ պաշտոնում։ Պաշտոնից հեռանալը նա պատճառաբանել էր առողջական խնդիրներով, բուժվելու համար ցանկանում էր մեկնել արտերկիր, սակայն Գերմանիայի դեսպանատունը մերժել էր վիզա տալ»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: