Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնաբերել է իր ենթականերին պատժելու նոր մեթոդ: Նա որոշել է հրապարակայնորեն պատժել նրանց բոքսի ռինգում: Առաջին այդ մեթոդը փորձարկվել է Չեչնիայի ֆիզդաստիարակության և սպորտի նախարար Սալամբեկ Իսմաիլովը:
Նախօրեին Կադիրովը այցելել է նախարարություն և նրան վրդովվել է շինբության հին տեսքը:« Ինչու նախարարության շենքը ունի այսպիսի հին տեսք, կապիտալ վերանորոգում պետք է կատարվի երկու շաբաթվա ընթացքում, իսկ նախարարը այսօր երեկոյան կլինի իմ մրցակիցը ռինգում և որպես նրան չի տրվի պաշտպանական գլխարկ»,- այս մասին գրել է Չեչնիայի նախագահը Instagram-ի իր բլոգում:
Կադիրովը կատարել է իր խոստումները և որպես ապացույց համացանցում տեղադրել նկարները: Նա նշել է նաև, որ մարտավկաներ են եղել Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը և Չեչնիայի աշխատանքի նախարար Մոհմադ Ահմադովը:
Հիշեցնենք, որ Կադիրովը բոքսի գծով սպորտի վարպետ է և ղեկավարել է Չեչնիայում բոքսի ֆեդերացիան: