Երեկ՝ նոյեմբերի 19-ին կրկին ողբերգական ելքով վրաերթ է տեղի ունեցել: Երևան-Սևան ավտոճանապարհին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը` «Շանգրի Լա» խաղատան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին: 

Նախնական տվյալներով, հետիոտնը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը հարվածի արդյունքում 51 մետր շպրտվել է: 

YN.am-ին (YerevanNews.am-Երևան Նյուզ) ՀՀ Քնչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առընչությամբ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ վարորդը ներկայացել է քննիչին: