Ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանին նոր պայմանագիր է առաջարկել:
Le Parisien-ի փոխանցմամբ՝ նոր պայմանագիրը նախատեսված է երեք տարով։
50-ամյա մասնագետի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է ամռանը։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է բանակցություններն ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ Բլանը «ՊՍԺ»-ն գլխավորում է 2013 թվականից։