«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երևանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու:
Նա այստեղ կմնա մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը միայնակ չի գալիս ՀՀ: Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար: Աբրահամյանը, ըստ մեր աղբյուրների, այս անգամ էլ հայտարարելու է տնտեսական ինչ-որ շարժում սկսելու մասին, որը մասնաճյուղեր է ունենալու ՌԴ-ում, Լոս Անջելես քաղաքում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: