«Մեկ­մեկ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Լևոն Տեր-­Պետրոսյանը քաղաքական դաշտի վրա «կայֆ» է բռնում»,­ ՀԱԿ համագումարին Լևոն Տեր­Պետրոսյանի ելույթի Րաֆֆի Հովհաննիսյանին վերաբերող մասն այսպես մեկնաբանեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նա կարծում է նաև, որ Լևոն Տեր­Պետրոսյանն իր գործած բոլոր սխալներով հանդերձ քաղաքական գործիչ է, որն այնուամենայնիվ դիմում է որոշ մանիպուլիացիոն գործողությունների:

«Ես իհարկե ավելի մեղմ և զուսպ տոնայնությամբ կարտահայտվեի, եթե լինեի Տեր­-Պետրոսյանի փոխարեն, բայց Տեր­-Պետրոսյանի ոճն է այդպիսին: Ինքը սիրում է երբեմն այլաբանորեն, երբեմն ծաղրանքով, երբեմն հեգնանքով արտահայտվել քաղաքական մյուս սուբյեկտների մասով: Բայց իսկապես, գնար Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգներ, որ ի՞նչ աներ»,-­ ասաց Սուրենյանցն ու նշեց, որ խորին հարգանք ունի Րաֆֆի Հովհաննիսյանի անձի նկատմամբ, բայց վերջին շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններից ոչ մի բան չի հասկացել. նա երդվել է, թե՝ ոչ. հացադուլ է արել, թե՝ ծոմ: