Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հերքել է այն լուրերը, որ իբր հյուպատոսական բաժնի աշխատակիցը ծեծի է ենթարկել այցելուի, ինչի մասին լուրերը օրերս տարածել էին որոշ լրատվական միջոցներ: Դեսպանատունը հայտարարել է, որ իրականում քաղաքացին, որին ծեծել են, ներքաշված է եղել խարդախության մեջ:

Այն մասին, որ Մոսկվայում Հայաստանի հյուպատոսը ծեծել է այցելու Արտակ Հակոբյանին և վերցրել վերջինիս պատկանող առարկաները փող, բջջային հեռախոսը և անձնագիրը օրերս հայտնել էր մասնավորապես Առաջին հայկական առաջին լրատվականը: Ընդ որում որպես աղբյուր նշվում էր Հակոբյանի բարեկամներից մեկը ոմն Ժիրայր Թադևոսյանը: Վերջինս հաստատում էր, որ տուժածը պատահարից հետո մրսել է և ընկել հիվանդանոց թոքերի բորբոքումով:

Սակայն դեսպանատունը հետագայում հայտարարել է, որ վերոնշյալ երկու անձնավորությունն էլ Հակոբյանը և Թադևոսյանը խարդախներ են: Դիվանագետների համաձայն Արտակ Հակոբյանը «երկար տարիներ փողերի յուրացման նպատակով դեսպանատան շենքի մոտ զբաղվել է խարդախությամբ, մոլորեցնելով դեսպանատն այցելուներին, որոնք իրազեկված չեն դեսպանատան աշխատանքների մասին և չգիտեն իրենց իրավունքները: Թադևոսյանը համաձայն դեսպանատան եղել է վերջինիս գործընկերը:

Ինչպես պատմում են դեսպանատնից ապրիլի 11-ին Հակոբյանը և Թադևոսյանը բացահայտվել են հերթական խաբեության ժամանակ: Թադևոսյանը այդ օրը ոմն Նազենի Ա.-ից վերցրել է 7.000 ռուբլի` խոստանալով հյուպատոսարանից ստանալ վերջինիս անհրաժեշտ փաստաթղթերը: Այնուհետև նա կնոջ անունից դիմել է հյուպատոսարան, սակայն իր վարքագծով կասկած է առաջացրել հյուպատոսարանի աշխատակիցների մոտ: Արդյունքում խաբեությունը բացահայտվել է: Կնոջը կանչել են դեսպանատուն և անվճար տրամադրել անհրաժեշտ փաստաթուղթը: Թադևոսյանը իր հերթին պատմել է, որ գործել է Հակոբյանի հրամանով:

Սակայն Հակոբյանին հաջողվել է փախչել: Ընդ որում հյուպատոսարանում վերջինս թողել է իր անձնագիրը և բջջային հեռախոսը, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու ոմն Հարությունյանի անձնագիր: Ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի գործի մեջ ներգրավեն Ռուսաստանի իրավապահ մարմինները: Այս մասին նշում է Lenta-ն: