Առաջին խաղում առաջատար «Ալաշկերտն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» և առավելության հասավ 2:0 հաշվով:
Գոլերը.
Հեբեր (24), Արամ Հովսեփյան (31):
«Արարատը» և «Գանձասար-Կապանը» հաշտությամբ բաժանվեցին՝ 2:2:
Գոլերը.
Դավիթ Հովսեփյան (26), Մոյսես Օրոսկո (90+4) - Նարեկ Բեգլարյան (21), Գոգիտա Գոգիտաշվիլի (54):
Իսկ «Բանանցը» տանը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ.
Գոլերը.
Լաերսիո (10, 67, 90), Վահագն Այվազյան (65), Բոյան Միխայլովիչ (72) – Գառնիկ Մովսիսյան (42):
Հավելենք, որ այս հանդիպումներից հետո «Ալաշկերտը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 21 միավորով 5-րդ տեղում է, «Գանձասար-Կապանն» ու «Արարատն» ունեն 22-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը, «Բանանցը» 13 միավորով նախավերջինն է, իսկ «Ուլիսը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը: