Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դժվարությամբ, բայց կարողացավ պաշտպանել է չեմպիոնական տիտղսը:
Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 21-ին կայացած լարված մենամարտում 35-ամյա բռնցքամարտիկը միավորներով առավելության հասավ անգլիացի Մարտին Մարեյի նկատմամբ:
Երեք մրցավարներից երկուսն առավելությունը տվել են Աբրահամին, մեկը՝ Մարեյին (115:112, 112:115, 116:111):
Հավելենք, որ սա Արթուր Աբրահամի 48 մենամարտը և 44-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: