Միջազգային տարբեր կազմակերպությունների և գործարարների կողմից երկրում ներդրումներ կատարելու խթան կարող է հանդիսանալ հարկային բարենպաստ դաշտը:

Վերջին տարիներին այս ոլորտում կատարվել են զգալի փոփոխություններ: Տեխնիկական արդիականացումից և վճարում կատարելու դյուրացումից զատ կարևոր է նաև բուն հարկը և իր դրույքաչափը:

Հայաստանում ամերիկյան բիզնես գործունեությունը խթանելու և բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով երկու կողմերի միջև նախատեսվում է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր ստորագրել:

Այս հարցում նախաձեռնողը Հայաստանն է: Ի տարբերություն հայկական կողմի, ամերիկացիները դեռ սպասում են իրենց մասնավոր հատվածի կողմից խնդրի բարձրացմանը: Հայկական կողմը գտնում է, որ կարիք չկա սպասել մինչև խնդիրը բարձրաձայնվի գործարարների կողմից: Այլ կերպ ասած, կարիք չկա սպասել որ «դանակը հասնի ոսկորին»:

Նարեկ Սարգսյան