Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեի իրավապաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել` պահանջելով փոխել դատարանի մեղադրական վճիռը:

«Դատական գործընթացը անարդար է եղել: Դատախազությանն այդպես էլ չի հաջողվել հաստատել բժիշկի մեղքը»,- նշել են իրավաբանները: Դատավորների վճի վրա ազդեցության գործոնների մեջ նշված է եղել «հանրային արձագանքը, երգիչի հեղինակությունը և սերը Ջեքսոնի նկատմամբ»: Ընդ որում իրավապաշտպան կողմը հայտարարում է, որ երգիչն անձամբ է ներարկել մահացու չափաբաժինը առանց որևէ մեկի  դիտարկման:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել էր 2009 թվականի հունիսի 25-ին «Պրոպաֆոլ» դեղորայքի թունավորումից, որը այլ դեղօրայքների հետ երգչին է տվել վերջինիս բուժող բժիշկը: Սակայն ենթադրվում է, որ Ջեքսոնը մահից առաջ հնարավոր է կուլ է տվել ութ հանգստացնող դեղահաբ իր բժշկից գաղտնի: Նշվում է, որ Կոնրադ Մյուրեի երգիչի համար աշխատել է անվճար: Բժիշկը անձամբ հրաժարվել է ցուցմունքներ տալ դատարանում:

2011 թվականին դատարանը Մյուրեին մեղավոր ճանաչեց և դատապարտեց չորս տարի ազատազրկման:

2012 թվականի փետրվարին դատարանը մեկ անգամ արդեն հրաժարվել էր ազատ արձակել Մյուրեին` նշելով, որ նա վտանգ է ներկայացնում հիվանդների համար: