«Ավելի լավ Երևան» ֆեյսբուքյան էջի հետ միասին մի քանի այլ էջեր նույնպես եղել են, որոնք ուղղակի կպցվել են այս էջին, այսինքն՝ այլ էջէրի Like-երը եկել միացել են այս էջին: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան YerevanNews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես կարող է լինել, որ ֆեյսբուքյան օգտատերը Like արած չլինի մի էջի, սակայն պարզվի, որ Like-ել է, ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հավելեց, որ այստեղ վտանգավոր որևէ բան չկա և հարկ եղած դեպքում օգտատերը կարող է ան-Like անել տվյալ էջը և առանձնացրեց.«Դա հաճախ է լինում, ուղղակի տվյալ դեպքում քաղաքական համատեքստի մեջ է և մարդկանց նյարդայնացնում է»:
Նույն հարցին պատասխանելով` տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ ասաց, որ տեխնոլոգիան ոչ միայն «Ավելի լավ Երևան» էջի հետ է կիրառվել, այլ բազմաթիվ էջերի, որոնց թվին են պատկանում լրատվականները.«Դա ֆեյսբուքի գովազդն է: Այսինքն՝ մեղադրել էջի հեղինակներին կամ ինչ-որ այլ կայքերի սեփականատերերին, որոնք այդպես լայքեր են հավաքում` իմ կարծիքով սխալ է», նշեց Տիգրան Քոչարյանն ու հավելեց, որ եթե ֆեյսբուքն այդ հնարավորությունը տալիս է և դրա դիմաց գումար է վերցնում, ապա որևէ խնդիր այստեղ չի կարող լինել:
«Նաև պետք է հաշվի առնել, որ նույն էջը որքան ես գիտեմ բավականին շատ մարդ զուտ ՀՀԿ-ի անդամներ են, որը երևի թե վերևից իջեցրած ինչ-որ հրամանով էլի Like-ել են, եթե այդպիսի բան է լինում ուղղակի ան-Like արեք: Բայց այստեղ եթե ինչ-որ կրիմինալ բան տեսնեք, եթե դուք մտածում եք, որ ձեզ խաբել են առաջին հերթին պետք է դատի տալ ֆեյսբուքին, որը հնարավորություն է տալիս , ենթադրենք կամ խմբին կամ կայքին կամ ինչ-որ բիզնեսի տիրոջը ֆեյսբուքով այդպիսի արշավ կազմակերպել», ասաց Տիգրան Քոչարյանը՝ հորդորելով օգտատերերին ուշադիր լինեն, թե ինչ վրա են սեղմում Like: