Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրերս Իջևան քաղաքում երիտասարդ կինը, ամուսնուց հարվածներ ստանալուց հետո, գիշերը ներկայացել է ոստիկանություն և հայտարարություն գրել ֆիզիկական բռնության ենթարկելու մասին: Դիմումն ընդունելուց հետո ոստիկաններից մեկը հոգեպես ճնշված վիճակում գտնվող կնոջն առաջարկել է միասին սուրճ խմել և նրան ուղեկցել է քաղաքի հյուրանոցներից մեկը:
Հետագայում կինը հայտարարություն է տվել այն մասին, որ հյուրանոցում ինքը ոստիկանի կողմից սեռական բռնության է ենթարկվել: Տավուշի մարզի իրավապահներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ գործի քննությունը կատարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանը զենքի թույլտվության համակարգի աշխատակից է: Իսկ թե ինչպես է զենքի թույլտվության համակարգի աշխատակիցը ոստիկանությունում հանդիպել ամուսնու դեմ բողոքած 19-ամյա կնոջը, սեռական բռնություն գործադրվե՞լ է, թե՞ ոչ, կպարզի քննությունը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: