«Իրավունք» թերթը գրում է.
«Երեկ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերթական անգամ հյուր գնաց ԲՀԿ խմբակցությանը՝ հարմար տեղավորվելով Տիգրան Ուրիխանյանի և գործարար Վահան Կարապետյանի մեջտեղում, և սկսեցին ինչ-որ բան ակտիվորեն քննարկել:
Այդ փաստը գրավեց ամբողջ ԲՀԿ-ի ուշադրությունը: Որոշ ժամանակ քննարկումներից հետո Ալեքսանյանը, իր սովորության համաձայն, շուտ դուրս եկավ ԱԺ դահլիճից, իսկ ԲՀԿ-ականները շարունակում էին լայնորեն ժպտալ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: