«Աբովյանի քաղաքային իշխանություններն աշնանային ծառատունկ Էին իրականացրել քաղաքում, սակայն հաջորդ օրն իսկ տնկված ծառերն արմատախիլ Էին արել ու տարել։ Աբովյանի բնակիչները խիստ զայրացած Էին այդ բարբարոսությունից։ Տնկիները մի քանի տարի հետո քաղաքին գեղեցիկ տեսք կտային։ Ի դեպ, աբովյանցիները նշում Էին, որ կան մարդիկ, որոնց դուր չի գալիս քաղաքապետի աշխատանքը, և տարբեր ձևերով փորձում են խանգարել նրան, վնասել։ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանից փորձեցինք ճշտել, թե ովքեր են խոչընդոտում իրենց աշխատանքներին, ինչ են անում վնասարարների դեմ, նա պատասխանեց. «Սա առաջին դեպքը չէ, որ նման բան է կատարվում քաղաքում։
Ոչ միայն 30-ից ավելի տնկիներ են գողացել, այլ նաև կոտրել են քաղաքապետարանին կից հեռահաղորդակցման ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպության ցուցանակը։ Դա մարդու տեսակ է, որ ամեն բանի ընդունակ է, ամեն դեպքում՝ բարբարոսներ են։ Հայ-իտալական ընկերության կողմից էին հատկացվել տնկիները, դրանց շուկայական արժեքը 5 հազար դրամ է»։ Դիմե՞լ եք ոստիկանություն։ «Դիմել եմ ոստիկանություն և դրամական պարգև եմ խոստացել այն մարդուն, որը տեղեկություն կտա չարագործների մասին։ Վերջիվերջո, պետք է չարագործը պատժվի»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: