«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլևս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։

«ՀԺ»-ն անցյալ շաբաթ օրը գրել էր, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել և արտագաղթել է ԱՄՆ։ Նույն օրը shamshyan.com-ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ և միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»։ Իրականում «ՀԺ»-ն մեկ օր սխալվել էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա էլ պնդում է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել է ԱՄՆ։

Հակառակ պարագայում Երևանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: